Մեր մասին

Մեզնից` ընկերության չորս հիմնադիրներից ոչ մեկը երբեւէ չէր կարող պատկերացնել, որ մոտոցիկլետների հանդեպ մեր կիրքը կհանգեցնի բիզնես ստեղծելու գաղափարին. Հենց այդ ընդհանուր կիրքն արդեն կարողացել էր միավորել մեզ՝ տարբեր մասնագիտությունների տեր անձանց, եւ դարձնել ընկերներ, ովքեր նախընտրում են որքան հնարավոր է հաճախ մոտոցիկլետներով ճամփորդել միասին:   

Հայաստանի ճանապարհները կարող են լավագույնս ծառայել այդ նպատակին: Մեր երկրի գեղատեսիլ լեռնային լանդշաֆտը լի է ոլորաններով եւ գրունտային ճանապարհներով: Մոտոցիկլետ վարելու մեր սեփական փորձը, ինչպես նաեւ Հայաստանով ճանապարհորդող օտար մոտոցիկլիստների կարծիքները հուշեցին մեզ Հայաստանում մոտոտուրերի կազմակերպման խոստումնալի ապագայի մասին: Մյուս կարեւոր գործոնը մեզ համար այն էր, որ այդ ոլորտում մեր երկրում չկա մրցակցություն:

Որոշումն ի վերջո կայացվեց: Ընտրեցինք համապատասխան ավտոտնակ եւ սկսեցինք ներդրումներ կատարել տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Շարժակազմը հավաքելու հարցում մենք հիմնականում առաջնորդվեցինք այն սկզբունքով, որ պետք է ընտրել Հայաստանի ճանապարհներին առավելագույնս համար մոտոցիկլետներ: Մենք ընտրեցինք ճապոնական Yamaha XT660 եւ Kawasaki KLR650 մոտոցիկլետները, որոնք համանման պայմաններում իրենց հիանալի են դրսեւորում: Իսկ տուրերի հարմարավետությունը բարձրացնելու եւ հնարավոր տեխնիկական խնդիրները ժամանակին լուծելու համար որոշվեց տուրերն ապահովել ուղեկցող տեխսպասարկման մեքենայով: 

Եվ այսպես, որոշել եք մոտոցիկլետներով շրջագայե՞լ Հայաստանում: Մեր ծառայությունները հենց ձեր համար են: Մենք սիրով կտանք ձեզ այդ հնարավորությունը: Բացի այդ, մեր անձնակազմի օգնությամբ դուք կարող եք նաեւ ծանոթանալ Հայաստանի յուրօրինակ մշակույթին եւ հանդիպել նրա հյուրընկալ ժողովրդին: 

Կապ մեզ հետ

Մոտոտուրերի կամ մոտոցիկլետների վարձույթի պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք. 

Հեռ.՝ (+37477) 09-30-30

Էլ. փոստ՝ 
 
© 2012 Copyright to Arkond Ltd.
Follow us on Facebook
Site Created by Cyber Design