Կարճ տուր «Հյուսիս»
       
Երկարությունը՝ 900 կմ: 6 օր, 5 օր ճանապարհին: 
Տրամադրվում են ուղեկցորդ՝ մոտոցիկլետով եւ տեխօգնության մեքենա:

Գինը՝ 1600 Եվրո:
Գինը ներառում է կացարան, սնունդ եւ մոտոցիկլետի ապահովագրություն: 


View Larger Map

Օր 1. 
Ժամանում Հայաստանի մայրաքաղաք Երեւան: Տեղավորում հյուրանոցում: Շրջագայություն քաղաքում: Ծանոթացում մոտոցիկլետների հետ ավտոտնակում:
Օր 2. Երկարությունը՝ 150 կմ:
Փոխադրում ավտոտնակ ժամը 8:00-ին: Ուղեւորություն դեպի Գեղարդի վանք: Ճամփին դադար Գառնու տաճարի մոտ: Ապա վերելք դեպի Արագած լեռ: Դադար Բյուրականի աստղադիտարանի, եզդի հովիվների եւ Քարի լճի մոտ, գիշերում օդերեւութաբանների մոտ:  
 
Օր 3. Երկարությունը՝ 180 կմ (70 կմ գրունտային ճանապարհ):
Ճանապարհ հյուսիս, դեպի Թռչկան ջրվեժը Շիրակամուտ գյուղի մոտ, ապա գրունտային ճանապարհով դեպի Ստեփանավան: Այց Լոռու բերդ: Գիշերում Ստեփանավանում:

Օր 4. 160 կմ:
Ուղեւորություն դեպի Օձուն գյուղ: Կարճ այց 6-րդ դարի վանք: Ապա Դեբեդ գետի կիրճով դեպի Հաղպատի վանք: Գիշերում Իջեւանում:
Օր 5. 150 կմ (75 կմ գրունտային ճանապարհ):
Գրունտային ճանապարհով դեպի Նավուր գյուղ: Ապա Պարզ լիճ: Կարճ ընդմիջում լճափի սրճարանում: Գիշերում «Թեժ լեռ» հանգստյան տանը: Ժողովրդական երաժշտություն:
Օր 6. 175 կմ (ասֆալտ):
Ուղեւորություն դեպի մոլոկանների գյուղ՝ Սեմյոնովկա: Հաջորդ կանգառը՝ Սեւանա լճի գեղատեսիլ թերակղզում: Լողափի ռեստորանում համտեսում ենք ձուկ: Ապա այցելում ենք Նորատուս գյուղի միջնադարյան գերեզմանոցը: 
Վերադարձ Երեւան: Երեկոյան հրաժեշտի ընթրիք Երեւանում:

Օր 7. 
Ճամփորդության ավարտ, ուղեկցում դեպի օդանավակայան:

Կապ մեզ հետ

Մոտոտուրերի կամ մոտոցիկլետների վարձույթի պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք. 

Հեռ.՝ (+37477) 09-30-30

Էլ. փոստ՝ 
 
© 2012 Copyright to Arkond Ltd.
Follow us on Facebook
Site Created by Cyber Design