Հայաստան. առաքյալների ճամփաներով

Երկարությունը՝ 1500 կմ: 10 օր, որից 9 օրը՝ ճանապարհին: 
Տրամադրվում են ուղեկցորդ՝ մոտոցիկլետով եւ տեխօգնության մեքենա:

Գինը՝ 2200 Եվրո:
Գինը ներառում է կացարան, սնունդ եւ մոտոցիկլետի ապահովագրություն: 


View Armenia. The Routes of the Apostles.. in a larger map 

Օր 1. 
Ժամանում Հայաստանի մայրաքաղաք Երեւան: Տեղավորում հյուրանոցում: Շրջագայություն քաղաքում: Ծանոթացում մոտոցիկլետների հետ ավտոտնակում:
Օր 2. Երկարությունը՝ 150 կմ:
Փոխադրում ավտոտնակ ժամը 8:00-ին: Ուղեւորություն դեպի Գեղարդի վանք: Ճամփին դադար Գառնու տաճարի մոտ: Ապա վերելք դեպի Արագած լեռ: Դադար Բյուրականի աստղադիտարանի, եզդի հովիվների եւ Քարի լճի մոտ, գիշերում օդերեւութաբանների մոտ:  
Օր 3. Երկարությունը՝ 180 կմ (70 կմ գրունտային ճանապարհ):
Ճանապարհ հյուսիս, դեպի Թռչկան ջրվեժը Շիրակամուտ գյուղի մոտ, ապա գրունտային ճանապարհով դեպի Ստեփանավան: Այց Լոռու բերդ: Գիշերում Ստեփանավանում:

Օր 4. 160 կմ:
Ուղեւորություն դեպի Օձուն գյուղ: Կարճ այց 6-րդ դարի վանք: Ապա Դեբեդ գետի կիրճով դեպի Հաղպատի վանք: Գիշերում Իջեւանում:

Օր 5. 150 կմ (75 կմ գրունտային ճանապարհ):
Գրունտային ճանապարհով դեպի Նավուր գյուղ: Ապա Պարզ լիճ: Կարճ ընդմիջում լճափի սրճարանում: Գիշերում «Թեժ լեռ» հանգստյան տանը: Ժողովրդական երաժշտություն:
Օր 6. 175 կմ (ասֆալտ):
Ուղեւորություն դեպի մոլոկանների գյուղ՝ Սեմյոնովկա: Հաջորդ կանգառը՝ Սեւանա լճի գեղատեսիլ թերակղզում: Լողափի ռեստորանում համտեսում ենք ձուկ: Ապա այցելում ենք Նորատուս գյուղի միջնադարյան գերեզմանոցը: Սելիմի լեռնանցքով ուղեւորվում ենք Եղեգնաձոր: Ճամփին դադար Մետաքսի ճանապարհին գտնվող քարավանատանը: Գիշերում Եղեգնաձորում: 
Օր 7. 150 կմ:
M2 մայրուղով դեպի Սիսիանի մոտ գտնվող Շաքիի ջրվեժ, ապա Խնձորեսկի հին բնակավայր: Այց քարահունջ: Գիշերում Գորիսում: 
Օր 8. 130 կմ (80 կմ գրունտային ճանապարհ):
M2 մայրուղով մինչեւ Շուռնուխ գյուղի ճամփաբաժան, որտեղից գրունտային ճանապարհով, բազմաթիվ ոլորաններով դեպի գեղատեսիլ լեռներ: Ճամփին այց Բղենո Նորավանք եկեղեցի: Հասնելով Շինուհայր՝ ուղեւորություն դեպի Տաթեւի վանքը: Ըստ ցանկության կարելի է նաեւ օգտվել Եվրոպայի ամենաերկար ճոպանուղուց: Վանքի այցելելությունից հետո ուղեւորություն դեպի Կապան լեռնային գյուղերի միջով:
Օր 9. 240 կմ:
Թողնելով Կապանը՝ մեկնում հարավ, Շիկահողի արգելոցով դեպի Իրանի սահման: Մեծ շրջան գեղեցիկ լեռնային ճանապարհով (160 կմ) եւ վերադարձ Կապան, ապա՝ Գորիս:

Օր 10. 250 կմ:
Վերադարձ Երեւան: 170-րդ կմ թեքվում ենք դեպի գեղատեսիլ ճանապարհը, որը կիրճի երկայնքով տանում է դեպի Նորավանքի եկեղեցական համալիր: Երեկոյան հրաժեշտի ընթրիք Երեւանում:
 
Օր 11. 
Ճամփորդության ավարտ, ուղեկցում դեպի օդանավակայան:

Կապ մեզ հետ

Մոտոտուրերի կամ մոտոցիկլետների վարձույթի պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք. 

Հեռ.՝ (+37477) 09-30-30

Էլ. փոստ՝ 
 
© 2012 Copyright to Arkond Ltd.
Follow us on Facebook
Site Created by Cyber Design