Կարճ տուր «Հարավ»

Երկարությունը՝ 1000 կմ: 6 օր, 5 օր ճանապարհին: 
Տրամադրվում են ուղեկցորդ՝ մոտոցիկլետով եւ տեխօգնության մեքենա:

Գինը՝ 1600 Եվրո:
Գինը ներառում է կացարան, սնունդ եւ մոտոցիկլետի ապահովագրություն:


View Larger Map

Օր 1. 
Ժամանում Հայաստանի մայրաքաղաք Երեւան: Տեղավորում հյուրանոցում: Շրջագայություն քաղաքում: Ծանոթացում մոտոցիկլետների հետ ավտոտնակում:
 
Օր 2. Երկարությունը՝ 230 կմ:
Փոխադրում ավտոտնակ ժամը 8:00-ին: Ուղեւորություն Ջերմուկ: Կանգառներ. Նորատուս գյուղի միջնադարյան գերեզմանոց, Մետաքսի ճանապարհին գտնվող քարավանատուն: Գիշերում Եղեգնաձորում:  
Օր 3. 220 կմ (80 կմ գրունտային ճանապարհ):
M2 մայրուղով մինչեւ Շուռնուխ գյուղի ճամփաբաժան, որտեղից գրունտային ճանապարհով, բազմաթիվ ոլորաններով դեպի գեղատեսիլ լեռներ: Ճամփին այց Բղենո Նորավանք եկեղեցի: Հասնելով Շինուհայր՝ ուղեւորություն դեպի Տաթեւի վանքը: Ըստ ցանկության կարելի է նաեւ օգտվել Եվրոպայի ամենաերկար ճոպանուղուց: Վանքի այցելելությունից հետո ուղեւորություն դեպի Կապան լեռնային գյուղերի միջով: Գիշերում Կապանում:
Օր 4. 240 կմ:
Թողնելով Կապանը՝ մեկնում հարավ, Շիկահողի արգելոցով դեպի Իրանի սահման: Մեծ շրջան գեղեցիկ լեռնային ճանապարհով (160 կմ) եւ վերադարձ Կապան, ապա՝ Գորիս, Մեղրի: Գիշերում Գորիսում:

Օր 5. 180 կմ (65 կմ գրունտային ճանապարհ):
Գորիսից ուղեւորություն դեպի քարահունջ, ապա Խնձորեսկի հին բնակավայր: Հերհերի արգելոցի միջով, գրունտային ճանապարհով ուղեւորություն դեպի Եղեգնաձոր: Կանգառ մեղվաբույծների մոտ՝ մեղր համտեսելու: Գիշերում Եղեգնաձորում:

Օր 6. 190 կմ:
Ճանապարհ դեպի Երեւան: 170-րդ կմ թեքվում ենք դեպի գեղատեսիլ ճանապարհը, որը կիրճի երկայնքով տանում է դեպի Նորավանքի եկեղեցական համալիր: Հաջորդ կանգառը Արարատի ստորոտում, Խոր Վիրապի մոտ: Ապա մեկնում դեպի Գառնու տաճար եւ Գեղարդի վանք: 
Վերադարձ Երեւան: Երեկոյան հրաժեշտի ընթրիք Երեւանում: 
Օր 7. 
Ճամփորդության ավարտ, ուղեկցում դեպի օդանավակայան: 

Կապ մեզ հետ

Մոտոտուրերի կամ մոտոցիկլետների վարձույթի պայմանների մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք. 

Հեռ.՝ (+37477) 09-30-30

Էլ. փոստ՝ 
 
© 2012 Copyright to Arkond Ltd.
Follow us on Facebook
Site Created by Cyber Design